ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Էս մարդիկ մեր ձեռն իրոք կրակն են ընկել». Գայանե Մելքոմ Մելքոմյան
00:10, 25.08.2019 | mamul.am
6566 | 0

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կրկին խոշոր հրդեհ, այս անգամ այրվում է Մալաթիա մոլի շենքը։ Առհասարակ այս տարի ամբողջ երկրում հրդեհների քանակն աննախադեպ է (օգոստոսի 20-ի դրությամբ՝ 7046, մեծ մասը բուսածածկ տարածքներում)՝ առաջին հերթին մարդկային անփութության, հետո նաև եղանակի պատճառով։ Նետված մի ծխախոտը, մի ապակե շիշը, կամ մի անպատասխանատու հրավառությունը հսկայական վնասներ է հասցնում, այրում հեկտարներով ծառ ու բուսականություն՝ վտանգելով կենդանիների և մարդկանց կյանքը․․․

Այս աղետալի իրավիճակում մեծ երախտագիտություն մեր հրշեջ-փրկարարներին, որոնք ամեն օր կռիվ են տալիս կրակի դեմ, վերմարդկային ջանքերի շնորհիվ փրկում ոչ միայն մեր բնությունը, այլ նաև մարդկային կյանքեր՝ հաճախ իրենք մնալով անտեսանելի։

Ուշադիր եղեք էլի, էս մարդիկ մեր ձեռն իրոք կրակն են ընկել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր