ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Մի քիչ ջղայնացած եմ». Ֆելիքս Ցոլակյան
23:40, 24.08.2019 | mamul.am
23311 | 1

«Սա առանձնահատուկ է նրանով, որ պահեստ է՝ տարատեսակ ապրանքներով, իսկ դրանք վառվում են տարբեր ձևերով, որը բարդացնում է հրդեհաշիջումը»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով գտնվում է «Մալաթիա մոլ»-ի տարածքում: «Էս պահին հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա, 420 հրշեջ ծառայող է ներգրավված, որոնց աշխատանքը հերոսական եմ գնահատում: Ցավում եմ, որ տարբեր լրատվամիջոցներով տարբեր քննարկումներ են կազմակերպվում, չգնահատելով՝ վիրավորում են իմ անձը, աշխատողներին, չեմ էլ ուզում ուշադրության արժանացնել, փոքր մարդիկ են նրանք, ուղղակի մի քիչ ջղայնացած եմ, քանի որ տեսել եմ էս մարդկանց աշխատանքը»,- հավելեց նախարարը:

Նա ասաց, որ այսօր հնարավոր է մեկուսացնել հրդեհը, մարելն ավելի բարդ է՝ 7 կետում դեռ կրակ կա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր