ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ալաշկերտ»-ը ձեռք է բերել Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստին
13:25, 25.08.2019 | mamul.am
2644 | 0

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովի հետ:

27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորա»-ում, խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդ»-ում և «Սոգնդալ»-ում, իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոե»-ն էր:

Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականի կազմում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) և Մ-18 (1 խաղ) հավաքականները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր