ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կարևոր է բացահայտել, որ «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի խախտումով». Արա Պապյան
19:05, 25.08.2019 | mamul.am
3644 | 0

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային իրավունքի մեջ կա մի սկզբունք, որը լատիներեն այսպես է՝ Ex injuria jus non oritur (անօրինականության վրա իրավունք չի կարող խարսխվել): Հետևաբար, հույժ կարևոր է բացահայտել, ապա և դատական վճռով ամրագրել, որ «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի կամ օրենքների խախտումով: Այդ դեպքում ոչ մի միջագային դատարան կամ արբիտաժ չի կարող «Լիդիանի» իրավունքներն համարել ոտնահարված, եթե նրա արտոնագիրը կասեցվի:

Բայց դրա համար ՀՀ ներկա իշխանությւոնները պիտի ցանկություն ունենան բացահայտելու նախորդների հանցագործությունները և նրանց քրեորեն պատժելու քաղաքական կամք ցուցաբերեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր