ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մոուրինյոն ցանկանում է գլխավորել «Ռեալ»-ը
20:15, 25.08.2019 | mamul.am
5206 | 1

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կրկին գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 56-ամյա մարզիչը հրաժարվել է մի շարք առաջարկներից և սպասում է «Ռեալ»-ը գլխավորելու առաջարկին։

Նշվում է, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ նա մի շարք առաջարկներ է ստացել, բայց մերժել է բոլորը՝ սպասելով «Ռեալ»-ի առաջարկին։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալ»-ը գլխավորել է 2010-13 թվակններին: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր