ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մխիթար Հայրապետյանը՝ ՖԻԴԵ-ի հայտարարության մասին
20:50, 25.08.2019 | mamul.am
10908 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:

Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։

«ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք: Խտրականությունը, հիմնված ռասսայական, կրոնական, էթնիկ կամ ազգային հողի վրա, ոչ միայն դեմ է ՖԻԴԵ-ի քաղաքականությանը, այլ նաև սպորտի հիմնարար սկզբունքներին: Չե՛նք հանդուրժելու: Եթե հետաքննությունը պարզի, որ մարզիկի իրավունքները ոտնահարվել են, կամ նա զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ազգային պատկանելության պատճառով, ապա կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները` համաձայն ՖԻԴԵ-ի օրենսդրության»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր