«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շենգավիթում այսօր հնչած կրակոցների հետևանքով մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է։ Ավելի հայտնի էր դարձել, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվածը Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերն է։ Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա և Համբարձում Առաքելյանի միջև։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |