ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Իսպանիայում հայտնաբերվել է հնագույն մեգալիթյան համալիր
22:35, 27.08.2019 | mamul.am
6871 | 0

Ուժգին երաշտների պատճառով Եվրոպայում ցամաքում են գետերն ու ջրավազանները: Իսպանական Կասերես քաղաքի ջրամբարներից մեկի չորացման հետևանքով երևան է եկել մեգալիթյան շինություն: Ամենայն հավանականությամբ, այն կառուցել են կելտական ցեղերից մեկի անդամները, որոնք այդ ժամանակ ապրելիս են եղել Պիրինեյան թերակղզում: Տեղի բնակիչները գտածոն արդեն համարել են «նոր Սթոունհենջ»: Գրանիտե քարերի ռադիոածխածնային անալիզը պարզել է, որ դրանք առնվազն 4000 տարեկան են:

Իսպանական մեգալիթը բաղկացած է 144 քարերից, դրանցից մի քանիսն ունեն մինչև 2 մ բարձրություն: Սթունհենջի նման՝ այն ևս ունի շրջանաձև կառուցվածք:

Հետաքրքիր է, որ կառույցի մասին առաջին նկարագրությունները պատկանում են գերմանացի սիրողական հնագետ Հուգո Օբերմայերին: Սակայն պաշտոնական գիտնականների կողմից մեգալիթն այն ժամանակ ուշադրության չի արժանացել: Եզակի կառույցը ջրի տակ են թողել 1963 թվականին՝ նոր ջրամբարի կառուցման ժամանակ: Այժմ գիտնականները ծրագիր են մշակում քարերն անվտանգ տեղ տեղափոխելու ուղղությամբ, քանի որ ջրի հետ երկարատև շփումից նրանք արդեն սկսել են քայքայվել:

Իսպանիայում հայտնաբերվել է հնագույն մեգալիթյան համալիր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր