ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
ՀՀ-ում ավտոմեքենայի դեֆիցիտ է. ներկրողների մեծ մասը «պահեստավո­րել է» դրանք՝ հունվարի 1-ից հետո ավելի բարձր գնով վաճառելու համար. «Ժողովուրդ»
09:35, 28.08.2019 | mamul.am
7673 | 0

«Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թե­լադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4- 5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկա­տենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գնե­րը:

Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավո­րել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառի հունվարի 1-ից հետո՝ կրկնակի թանկ գնով»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր