Այսօր կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած նախագծի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ Արարատի մարզում ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվություններին ու հարուցված քրգործին. «Պարզվեց, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարար Արամ Հարությունյանն ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել: Քրեական գործով պարզվել է, որ շուրջ 211 տնտեսվարողներ ապօրինի իրականցանում են այդ արտադրությունը: Ապօրինի այնքանով, որ համապատասխան փորձաքննություն չի իրականացվել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ»,- նշեց Դավթյանը: Վարչապետը նկատեց, որ այսպիսով շատ բարդ իրավիճակ է ստեղծվում. «Եթե, ենթադրենք, այդ 200-ն էլ գործող տնտեսություն են, էդ նշանակում է՝ փաստացի բռնել այդ 200 տնտեսությունը, փակել»: Նա հանձնարարականներ տվեց նախարարներ Սուրեն Պապիկյանին և Էրիկ Գրիգորյանին՝ հարցը քննարկելու և իրավիճակը հասկանալու համար: |
Բաժանորդագրվել լրահոսին