ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Հայաստանի ամենահին շոգեքարշը՝ Երևանի մանկական երկաթուղում
23:50, 01.09.2019 | mamul.am
6091 | 0

Պատմաբան Վահե Սագսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի մեկի առիթով այսօր շատերը այցելել էին Երևանի մանկական երկաթուղի։
Հետաքրքիր է, որ այժմ չգործարկվող այս շոգեքարշը համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը, որը այստեղ է բերվել 1937 թ.։

Ի դեպ, մանկական երկաթուղի կառուցելու գաղափարը պատկանում է Աղասի Խանջյանին, ով 1936 թ. դրել է հիմնարկեքի առաջին քարը։
Բացումը տեղի է ունեցել 1937 թ. հուլիսի 6֊ին։ Երեք օր անց՝ հուլիսի 9֊ին, Թիֆլիսում Բերիայի արձակած կրակոցներից կտրվեց Աղասի Խանջյանի կյանքի թելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր