ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տպավորություն ունեմ, որ վարչապետին սխալ է զեկուցվում Ամուլսարի խնդրի մասին». նախկին մարզպետ
00:40, 04.09.2019 | mamul.am
3875 | 1

«Ինձ համար տարօրինակ է թվում Վայոց ձորի ներկայիս մարզպետի և Շրջակա միջավայրի նախարարության պասիվությունը Ամուլսարի հարցում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում իր մտահոգությունն է հայտնել Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014թթ.) Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում չի կարելի արդարացնել ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության վարքագիծը, այլև` «Լիդիան»-ի:

«Երբ ընկերությունն իրեն հռչակում է իբրև սոցիալական պատասպանատու ընկերություն, նա կարող է իր կողմից նախաձեռնել գործընթաց, որը թեկուզ օրենսդրությամբ չի պահանջվում, բայց իրենք նախաձեռնում են` հաշվի առնելով հանրության շահերը»,- ասում է նախկին մարզպետը:

Ղազարյանը նշում է, որ տպավորություն է, թե գործադիրի ղեկավարին սխալ է զեկուցվում տիրող իրավիճակը:

«Տպավորություն ունեմ, որ վարչապետին սխալ է զեկուցվում Ամուլսարի խնդրի էությունն իր ամբողջության մեջ: Այսինքն` ավելի շատ նրան ներկայացվում է, որ արդեն իսկ կատարվելու են ներդրումներ և ներդրողներից են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք մասնակից են այլ ներդրումային ծրագրերի: Հետևաբար` եթե այս ծրագիրը չիրականացվի, բացասաբար կանդրադառնա նրանց գործունեության հետագա որոշումների վրա և Հայաստանի ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն կունենա և այլն»,- ասում է նա` հավելելով, որ այժմ էլ Հայաստանում շատ մեծ չափերի ներդրումներ չեն իրականացվում և այդ մասով մտահոգվելն իմաստ չունի:

Տեսանյութը`«Կենտրոն» հեռուստաընկերության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր