ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մենք մեր ձեռքով մեր հնագույն այբուբենը վարի ենք տալիս». Զոհրապ Եգանյան
03:05, 05.09.2019 | mamul.am
3650 | 0

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե դպրոցներում չսկսեն խոսել վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերեն գրելու անհրաժեշտության մասին, ապա մի 5 տարի հետո տառաճանաչության խնդիր ունեցողների հսկայական բանակ կունենանք: Դպրոցահասակ երեխաները գրում են, ասում եմ մեսրոպատառ գրեք, լսում են, գրում են ու դա անում են սարսափելի սխալներով, ուղղագրության մակարդակը շատ ցածր է, մենք մեր ձեռքով մեր հնագույն այբուբենը վարի ենք տալիս: Հորդորակներով ու տարին մեկ օր այս հարցի մասին խոսելը լուրջ տեղաշարժի չի բերում: Թուրքը չի վերացնողը մեր գիրը, այլ մենք ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր