ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է». Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ
02:30, 05.09.2019 | mamul.am
3765 | 0

«ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է, այն հակասում է Սահմանադրությանը, այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ ՍԴ-ի կողմից հրապարակված այսօրվա որոշումը չի հանդիսանում անկախ և անկողմնակալ դատարանի որոշում:

Նրա խոսքով՝ եթե գործադիր մարմինն ասի, թե այս որոշումը հակասահմանադրական է, այն չի կարող գործադրվել հենց նույն Սահմանադրական դատարանի 918 որոշման հիման վրա. «Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման կիրառմամբ այսօր հրապարակված որոշումը չի գործադրվում: Գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի այսպիսի որոշումն ու դիրքորոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Դատական իշխանության որևէ ատյանի՝ դրա կապակցությամբ որոշումը կարող է վիճարկվել ավելի բարձր ատյանում»,- նշել է փաստաբանը:

Առավել մանրամասն՝ տեսանյությում:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռ/կ-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր