ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Քոչարյանը Պուտինի յուրօրինակ տեսակն է Հայաստանում». Երվանդ Բոզոյան
00:45, 05.09.2019 | mamul.am
4837 | 2

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը տրամաբանական է որակում ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը:

«Այն ինչ Հայաստանում կատարվում է, ուղղակի ամոթալի վիճակ է: Այս գործընթացի ընթացքում Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելը խայտառակություն է, ամոթ է մեր ժողովրդի համար»,- «5-րդ ալիքի» եթերում նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով` Քոչարյանին կալանքի տակ պահելը քաղաքական նպատակ ունի. «Նիկոլ Փաշինյանը բավականին ծանր վիճակում է այսօր. ոչ մի շոշափելի արդյունք նա չի տվել տնտեսության, արտաքին քաղաքականության մեջ և, ըստ էության, իր շրջապատն էլ հասկանում է` ինչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Քոչարյանն ազատության մեջ դառնում է լուրջ գործոն քաղաքական իմաստով: Դրա համար ինքն ամեն ինչ անում է, որ Քոչարյանը մնա կալանքի տակ»,- ասում է նա:

Քաղաքագետը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Քոչարյանը Պուտինի յուրօրինակ տեսակն է Հայաստանում: Այս իմաստով կա նաև դասակարգային խնդիր. երբ Փաշինյանը փորձում է պատժել կամ վատություն անել Քոչարյանին, ապա կարող ենք ասել, որ բազմաթիվ փաշինյաններ կան Ռուսաստանում, ովքեր փորձում են նույնպես նմանատիպ շարժումներ սկսել ՌԴ-ում, և այդ հեղափոխական շարժումներն սպառնում են Պուտինին»,- նշում է նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Տեսանյութը`«5-րդ ալիքի»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր