ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Յուրա Իվանյանին ու Սամվել Ավետիսյանին աշխատանքից ազատելու որոշում չի կայացվել. պարզաբանում
14:30, 05.09.2019 | mamul.am
5807 | 0

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտարարություն է տարածել. «Ի պատասխան այսօր՝ սեպտեմբերի 5-ին մամուլում տարածված այն տեղեկության, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազատվել է աշխատանքից, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնում է, որ վերջինս ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել:

Լրատվամիջոցները, Յուրա Իվանյանի՝ աշխատանքից ազատման ինֆորմացիան տարածելուց զատ, նշում էին նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի պաշտոնանակության մասին։

Այս առիթով հարկ է նշել, ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը, իսկ վերջինիս կողմից նման որոշում չի կայացվել, այլապես հրապարակված կլիներ e-gov.am-ում՝ ՀՀ էլետրոնային կառավարման հարթակում, որտեղ և հրապարակվում են նմանօրինակ որոշումները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր