ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Վրաստանում 2 տարում 63 դպրոց կկառուցվի
09:15, 08.09.2019 | mamul.am
3008 | 0

8400 աշակերտի համար նախատեսված 63 դպրոցի շինարարություն է ծրագրվում ավարտին հասցնել 2020-2021 թվականներին: Այս մասին ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մայա Ցկիտիշվիլին:

Նրա խոսքով՝ այս տարի 87 դպրոցում սկսված կապիտալ վերանորոգումը կավարտվի երկու տարվա ընթացքում: Այս տարի առաջին անգամ մունիցիպալիտետներն (տեղական ինքնակառավարման մարմին) իրենց վրա են վերցրել փոքր վերանորոգման աշխատանքները՝ մոտ 20 մլն լարի (6,7 մլն. դոլար) արժողությամբ: Մինչև տարեվերջ 642 դպրոց կունենա բարեկարգված ենթակառուցվածքներ: Մինչ այժմ բոլոր դպրոցներում վերանորոգման աշխատանքներն անցկացնում էր նախարարությունը: Այժմ քաղաքային ու շրջանային ղեկավարությունները կզբաղվեն ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներով, ավելին՝ տեղական միջոցներով փոքր դպրոցներ կկառուցվեն:

Այսօր Վրաստանում գործող 2084 դպրոց կա, գրում է aliq.ge-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր