ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
6-րդ հարկից ընկած երեխան գիտակցության է եկել. նոր մանրամասներ
19:25, 09.09.2019 | mamul.am
6883 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին:

Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

ՀԳ. Վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցույցաբերելու համար տասնյակ զանգեր ենք ստացել: Ուզում եմ փոխանցել, որ ծնողները որևէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել: Անհրաժեշտության դեպքում մենք առաջինը կհաղորդենք այդ մասին: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր