ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քրդերը հարձակվում են թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող մի շարք բարձունքների վրա». Կարեն Հովհաննիսյան
08:55, 11.09.2019 | mamul.am
5161 | 0

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգում վերջին շրջանում զինված բախումները կրկին ակտիվացել են: Քրդերը Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում հարձակվում են թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող մի շարք բարձունքների վրա: Սեպտեմբերի մեկից մինչ այսօր քրդերն այս շրջանում զգալի վնասներ են հասցրել թուրքական բանակին, որի հետևանքով թուրքական բանակը կրել է ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստներ: Վերջին պայթեցման հետևանքով զոհվել է առնվազն երկու թուրք զինվոր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր