ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար». Ոսկան Սարգսյան
03:25, 11.09.2019 | mamul.am
7238 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը դարձել է որբի գլուխ․ ով ասես դրա վրա վարսավիրություն է սովորում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի դերի մեջ մտնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի, հարց է՝ ժամանակի մեջ կհասցնի՞ կամ կկարողանա՞ անցնել այդ ճանապարհը։ Զվարճացնող դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ դարձնելը մեծ սխալ էր, որի համար Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է` արժանանալով երևանցիների համապատասխան գնահատականին։ Մարզպետների առումով էլ վիճակը վատ է, նրանցից շատերը բացահայտ ստեր ասելով՝ իրենց փիառով են զբաղված` խուսափելով օրախնդիր հարցերի լուծումից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր