ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքում են՝ Երևանի քաղաքապետարանը օգոստոսի աշխատավարձը չի փոխանցել
13:15, 10.09.2019 | mamul.am
3161 | 0

Երևանի քաղաքապետարանի դիմաց ավագանու նիստին զուգահեռ տեղի է ունենում «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Նրանց խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ ապրանքագրերը և կատարողականները:

«Օգոստոս ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, մեր ղեկավարությունը մեզ տեղյակ են պահել, որ քաղաքապետարանից փոխանցում չի եղել»,- ասում է ակցիայի մասնակիցների մեկը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, մոտենալով ակցիայի մասնակիցներին, նշեց, որ քաղաքապետարանը գումարի մեծ մասը վճարել է ընկերությանը՝ 5 միլիարդ 200 միլիոնից միայն 250 միլիոնը չի տվել։

«Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր դարձավ արդեն աշխատավարձի գումարը: Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ քաղաքապետը, ո՛չ ավագանու անդամներից որևէ մեկը «Սանիթեքից» չի կարող պահանջել, որ աշխատակիցներին տա գումարը, մենք դրա իրավասությունը չունենք»,- ասաց նա։

Քաղաքապետի մամուլի խոսնակն էլ իր հերթին ակցիայի մասնակիցներին փոխանցեց. «Այն աշխատանքը, որ արվել է, որ դուք դուրս եք եկել, աշխատել եք, դրա դիմաց քաղաքապետարանը կոպեկ առ կոպեկ փոխանցել ա: Քաղաքապետարանը ամսական ընկերությանը փոխանցում է 400-420 միլիոն, բայց եթե «Սանիթեքն» անում է աշխատանքի ասենք՝ 60 տոկոսը, փոխանցվում է այդ 60 տոկոսի գումարը»,-նշեց Հակոբ Կարապետյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր