ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Վստահ եմ՝ այն դրական փոփոխություններ կբերի մարզաշխարհում». Արսեն Ջուլֆալակյան
13:25, 10.09.2019 | mamul.am
3078 | 0

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում․ «111 կողմ, 0 դեմ. ընդունվեց գործընկերոջս՝ Արտակ Մանուկյանի հետ համահեղինակած և գործադիրի հետ սերտ համագործակցության արդյունքում ստեղծված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որն առաջին էր իմ օրենսդիր գործունեության մեջ։ Վստահ եմ՝ այն դրական փոփոխություններ կբերի մարզաշխարհում, իսկ մնացած բարեփոխումներն առաջիկայում կփորձենք կյանքի կոչել։
Աշնանային նստաշրջանն սկսված է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր