ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Բողոքի ակցիան երևի «Սանիթեքի» կողմից է ուղղորդվում». Հայկ Մարության
14:50, 10.09.2019 | mamul.am
3036 | 0

««Սանիթեք» ընկերությունը փորձում է իրենց խնդիրները բարդել Երևանի քաղաղապետարանի վրա»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով այսօր քաղաքապետարանի դիմաց ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:

«Մեր աշխատակիցները նրանց հարց են տվել, թե ընդհանրապես, դուք ե՞րբ եք ստանում աշխատավարձը և պատասխանը եղել է՝ ամսի 5-ից հետո: Այսօր ամսի 10-ն է: Երևի «Սանիթեքի» կողմից է ուղղորդվում, այսինքն իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա: Մենք մենակ չենք թողնի «Սանիթեքի» աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք: Բայց այն, ինչ փորձում է ասել «Սանիթեքը», թե քաղաքապետարանը փողը չի տվել, դրա համար աշխատավարձ չեն տալիս, ուզում եմ ասել, որ ընդհանուր գումարի 9 տոկոսըի չափով են եղել տուգանքները»,- ասաց Մարությանը՝ հավելելով, որ «Սանիթեքին» տրվելիք 3.3 մլրդ դրամից 9 տոկոսի չափով տուգանքներ են պահվել»:

Քաղաքապետի խոսքով՝ այժմ իրավական գործընթաց է գնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր