ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը
14:30, 10.09.2019 | mamul.am
2532 | 0

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում երեկ կայացավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին որղջույնի խոսքով դիմեցին ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը: Այնհուհետև մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը կատարեց գույնի վիճակահանություն և մրցաշարի գործակից ֆավորիտ Դին Լիժենը ընտրեց սև գույնը: Այսպիսով, առաջին խաղափուլի առաջին պարտիայում բոլոր կենտ համարներով հանդես եկող շախմատիստները կխաղան սև խաղաքարերով:
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր