Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նիկոլ Փաշինյանը խստիվ զգուշացրել է «Իմ քայլի» պատգամավորներին Ամուլսարի հարցով. «Հրապարակ»
09:50, 11.09.2019

«Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական և կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը:

«Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչև տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլև` բուն Երևանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երևանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ:

Ի դեպ, ընթացքի մեջ է նաև տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հանրաքվեի և համայնքապետին անվստահություն հայտնել։

Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաև Երևանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչև կուսակցության փակման դրույթ»,- ասել է իմքայլականը:

Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։

«Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սևեռված է Ամուլսարի վրա»: Իսկ հանդիպման ժամանակ իսկապես Փաշինյանը խստիվ զգուշացրե՞լ է, որ որևէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր