Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+9 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արդյոք Էդգար Առաքելյանն ավելի՞ սկզբունքային է, քան Արման Բաբաջանյանը». Ավետիք Իշխանյան
19:50, 11.09.2019

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծիք. դեռ մեկ տարին չլրացած, ՀՀ ԱԺ խմբակցություններից հեռացան երկու պատգամավորներ։ «Իմ քայլը» խմբակցությունից հեռացավ և պատգամավորական մանդատը վայր դրեց խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, «Լուսավոր Հայաստան»-ից հեռացավ, բայց մանդատը վայր չդրեց խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։ Հարց. արդյոք Էդգար Առաքելյանն ավելի՞ սկզբունքային է, քան Արման Բաբաջանյանը։ Գուցե... Բայց կարծում եմ, որ, լինելով հեղափոխության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի պատգամավորը` Էդգար Առաքելյանը, ինչ-ինչ հակասություններ ունենալով վարչապետի հետ, չէր կարող դիմադրել, առայժմ հզոր իշխանությանը, և հրաժարական է տվել և մանդատը վայր դրել պարտադրանքի արդյունքում։ Ինչ վերաբերվում է Արման Բաբաջանյանին, ապա նա, ոչ միայն լքում է «ընդդիմադիր», անատամ խմբակցությունը, այլև չի բացառվում, որ որոշումը համաձայնեցված է իշխանության հետ (հե՛յ գիտի Հայկ Կոնջորյան)»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր