Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+13 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իրանում կինը ինքնահրկիզվել է, երբ նրան թույլ չեն տվել մտնել մարզադաշտ
16:30, 11.09.2019

Թեհրանում 29-ամյա Սահար Խոդայարին ինքնահրկիզվել է, երբ նրան թույլ չեն տվել մարզադաշտ մտնել, նրան մեղադրել են «հանրությանը առանց հիջաբի ներկայանալու» մեջ, և նրա նկատմամբ գործ է հարուցվել, հաղորդում է Amnesty International-ը:

«Նրան արգելել են մուտք գործել մարզադաշտ, երբ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են, որ նա կին է»,-ասվում է Amnesty International-ի զեկույցում:
Խոդայարին անցյալ շաբաթ հայտնվել է Թեհրանի դատարանում, բայց հետո գործի քննությունը հետաձգվել է: Խոդայարինինքն իր վրա բենզին է լցրել ու այրել, որից հետո սեպտեմբերի 9-ին նա մահացել է:
Իրանում սպորտային մարզադաշտերեր կանանց մուտքը արգելվել է 1979-ի Իրանի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո: Amnesty International-ը ու Human Rights Watch-ը բազմիցս կոչ են անում ՖԻՖԱ-ի ղեկավարությանը վերացնել այս արգելքը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր