ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայկ Մարտիրոսյանը 2-րդն է «Նոր աստղեր» մրցաշարում
11:30, 11.09.2019 | mamul.am
2584 | 0

Սեպտեմբերի 4-ից 10-ը Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի ունեցավ «Նոր աստղեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թվում էին Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ: Մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր էր ստացել մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարում Մարտիրոսյանը տարավ երկու հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտոթյամբ և, վաստակած 4.5 միավորով, գրավեց 2-րդ տեղը: 5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Բայ Ջինշին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր