ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
««Լիդիանը» ինչպե՞ս է կառավարելու երկրաշարժի ռիսկերը». Դավիթ Սանասարյան
12:20, 11.09.2019 | mamul.am
4316 | 0

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ սցենարի մասին մտորելով. մտածում եմ, թե «Լիդիանը» ինչպես է կառավարելու երկրաշարժի ռիսկերն ու դրա ածանցյալ ռիսկերն ինչպես են վերահսկելու պետական մարմինները։ Թերևս բնական աղետի դեմ մարդկությունը, գրեթե, անզոր է, բայց կայծակի ժամանակ հո գիտենք, որ երկաթին ու երկաթ պարունակող ծառերին կպնել չի կարելի, այդ դեպքում ինչո՞ւ ենք ռիսկի ենթարկում մեր կյանքը, իշխանության կյանքը, ու կանաչը տրորելով՝ կանաչ լույս վառում բնականոն ավերիչ քաոսին ու պատասխան չեմ գտնում։

Խոսքը զուտ Ամուլսարի ու բնության մասին չէ, խոսքը դեպի ամլություն ու անդունդ տանող ճանապարհի մասին է։ Մի անգամ էլ էս ամենի մասին մտածել է պետք. ռիսկերը կառավարելի չեն ընկերներ, ռիսկերն ավելի մեծ են քան կարող եք պատկերացնել...

Բնությունը մեկ-մեկ նախազգուշացնում է. բնության ազդանշաններն անտեսել պետք չէ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր