ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Հրդեհ Ադոնցի փողոցում. այրվել է մոտ 30 աղավնի
12:05, 11.09.2019 | mamul.am
3297 | 0

Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 10-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի 3-րդ շենքի մոտակա աղավնիների բնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:16-ին, մարվել՝ 21:31-ին:

Այրվել են Նորիկ Լ.-ին պատկանող աղավնիների բույնը՝ մոտ 10 քմ և 30 աղավնի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր