ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Տատիկ, պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանալու». Բ. Թունյան
12:49, 11.09.2019 | mamul.am
4730 | 1

Ազգային ժողովում այսօր ներկայացվել է նախագիծ, որն առաջարկում է պարզեցնել անշարժ գույքի հարկման տեսակները՝ միավորելով գույքահարկն ու հողահարկը անշարժ գույքի միատեսակ հարկատեսակի մեջ։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնեց, որ այն թույլ կտա ակտիվացնել նաև արտադրական տարածքները, քանի որ կան այդպիսի տարածքներ, որոնք որևէ արտադրություն չեն ապահովում։

Կոմիտեի ղեկավարը բացատրեց, որ Հայաստանի ամբողջ տարածքի համար ընդունվելու է հարկման բազային չափ, որը բազմապատկվելու է գործակիցներով։ Իսկ այդ գործակիցները հաշվարկվելու են կադաստրային գոտիավորման համաձայն։ Մինչ այդ Հայաստանի 12-գոտիանոց կադաստրային բաժանումը կդառնա 20-գոտիանոց՝ ավելի թիրախային։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթի ընթացքում պատկերը հստակեցնելու համար բերեց օրինակ. «350 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող շքեղ առանձնատունը, որն իրականում արժե 2.8 միլիարդ դրամ, ինքը հիմա գույքահարկ է վճարում 3.2 միլիոն դրամ, օրենքն ընդունելիս կվճարի 28 միլիոն դրամ: Բայց սա այդ վերևի շեմն է, ներքևի շեմի համար կարող է ոչինչ չփոխվի: Տատիկ, պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանալու»:

Նա, դիմելով նաև խոշոր սեփականատերերին, ասաց. «Եթե դուք ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով և որի համար հիմա շատ քիչ եք վճարում, ձեզ համար հաստատ մի քանի անգամ գույքահարկը կթանկանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր