ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
13:00, 11.09.2019 | mamul.am
5053 | 0

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել է կառավարության հրաժարականը, հայտնում է РИА Новости գործակալությունը: Պատճառը վարչապետի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո ու հոկտեմբեր ամսին նախատեսվող սպառողական հարկը մինչև 10 % բարձրացումը։ Գործակալության տվյալներով՝ իրենց պաշտոններում կմնան կառավարության գլխավոր քարտուղարը և ֆինանսների նախարարը։

Սեպտեմբերին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան և Տոկիոն դեռևս չեն լուծել մի շարք խոշոր խնդիրներ: Ըստ նրա, երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բավականին դրական կերպով, սակայն Ճապոնիան «մեծ ակնկալիքներ ունի» խաղաղության պայմանագրի հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր