ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Այսօր Յան Պորտերֆիլդի մահվան տարելիցն է
13:25, 11.09.2019 | mamul.am
3134 | 0

Այսօր Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան 12-րդ տարելիցն է։ Պորտերֆիլը մահացավ 2007-ի սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի հավաքականի գործող գլխավոր մարզչի կարգավիճակում։ Շոտլանդացի մարզիչը մեր հավաքականը գլխավորեց 2006-ի ապրիլի 4-ին։ Նրա օրոք մեր հավաքականը վերածնվեց՝ տոնելով պատմության ամենատպավորիչ հաղթանակները։ 2007-ի հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը հաղթեց Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի A խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն։ 2007-ի օգոստոսի 22-ին Հայաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Եվրոպայի գործող փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանու հետ պայքարում։ Այս սենսացիոն արդյունքների մասին գրում էին աշխարհի առաջատար պարբերականները։ Հատկանշական է, որ այդ տարիներին մեր հավաքականի կազմում չկային աստղեր, բայց թիմը գեղեցիկ և դինամիկ ֆուտբոլ էր ցուցադրում։ Նման հաջող մրցելույթներից հետո Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարձրացավ 80-րդ հորիզոնական։ Այդ պահին դա հավաքականի պատմության լավագույն արդյունքն էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր