ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն համարժեքների մասին
21:05, 11.09.2019 | mamul.am
4597 | 0

Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:

1. ամնիստիա - համաներում

2. բիզնեսմեն - գործարար

3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)

4. դիագնոզ - 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում

5. դոմինանտ - գերիշխող, իշխող, տիրապետող

6. ենոտ - ջրարջ

7. էկզեմպլյար - նմուշ

8. էֆեկտիվ - արդյունավետ

9. իլյուզիա - պատրանք

10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ

11. կոնսուլտացիա - խորհրդատվություն

12. կոնֆլիկտ - հակամարտություն, բախում, ընդհարում

13. կոնֆրոնտացիա - առճակատում

14. միֆ - առասպել

15. մոնիթորինգ/մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց

16. մոնումենտալ - 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ

17. նյուանս - նրբերանգ

18. նոստալգիա - 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն

19. պանիկա - խուճապ

20. պարկինգ/փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում

21. պրոյեկտ - նախագիծ, ծրագիր

22. պրոպագանդա - քարոզչություն

23. պրովոկացիա - սադրանք

24. ջիմ – մարզասրահ

25. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ

26. ստեպլեր - կարիչ

27. վիզուալ - տեսողական

28. տրանսֆորմացիա - 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն

29. ցիտատ – մեջբերում

30. ֆորմալ - 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր