ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ-ն այլևս Եվրոպայի պաշտպանի դերը չի խաղում․ Մերկել
15:00, 11.09.2019 | mamul.am
4943 | 0

Միացյալ Նահանգներն այլևս ինքնաբերաբար չեն պաշտպանելու Եվրոպան, այժմ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի սեփական անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում տեղի ունեցած 2020 թվականի դաշնային բյուջեի քննարկումների ժամանակ։

«Եվրոպան իր արժեքներով կապված է ԱՄՆ-ի հետ: Սակայն արդեն չկա ինքնաբերաբար պաշպանի դերը, երբ նրանք ստանձնել էին Եվրոպայի պաշտպանի դերը»,-հայտարարել է Մերկելը: «Այստեղ անհրաժեշտ է մեծ ներդրում ունենա Եվրոպան»,-ընդգծել է Մերկելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր