ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լենա Նազարյանը չպատասխանեց հարցին՝ Ամուլսարի շահագործման դեպքում ռիսկերը կառավարելի՞ են
15:10, 11.09.2019 | mamul.am
3477 | 0

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ինչ դիրքորոշում ունի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:

Վերջինը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է Ամուլսարի շահագործման վերաբերյալ այն տեսակետը, թե ռիսկերը կառավարելի են:

Նազարյանը չպատասխանեց նաև դիտարկմանը, թե նա բնապահպան-ակտիվիստ է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր