Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ինչ դիրքորոշում ունի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»: Վերջինը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է Ամուլսարի շահագործման վերաբերյալ այն տեսակետը, թե ռիսկերը կառավարելի են: Նազարյանը չպատասխանեց նաև դիտարկմանը, թե նա բնապահպան-ակտիվիստ է եղել:
|