ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Կրեմլը այն կարծիքին չէ, որ Բոլթոնի հրաժարականը կազդի Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունների վրա
18:45, 11.09.2019 | mamul.am
4377 | 0

Կրեմլը չի հավատում, որ ԱՄՆ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականը, որպեսին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնն է, կկարգավորի ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Twitter իր միկրոբլոգում գրառում է կատարել, այն մասին, որ աշխատանքից հեռացնում է Ջոն Բոլթոնին՝ արտաքին քաղաքականության հարցում տարաձայնությունների պատճառով: Սակայն Բոլթոնը հայտարարել էր, որ նա անձամբ է հրաժարական տվել:
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս խոսել է, որ Ռուսաստանը վճռական է տրամադրված ելք գտնելու այս ողբալի վիճակից, որում դեռևս գտնվում են ՌԴ և ԱՄՆ երկկողմ հարաբերությունները:
«Բայց մենք միայնակ չենք կարողանա գտնել այս լուծումը: Դա հնարավոր է անել միայն երկուսի միջոցով, և հենց այդ փոխադարձության վրա է, որ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կդրսևորվի այդպիսի քաղաքական կամք»,-հայտնել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ Բոլթոնի հրաժարականը բացառապես ամերիկացիների ներքին գործն է:«Եվ մենք չենք պատրաստվում միջամտել այս հարցերին, ի դեպ, մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում հիմա ևս միջամտել»,-հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր