ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկանարկել է «Fall Chess Classic» միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երկու ենթախմբով: Գլխավոր` A խմբում, հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։ Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Բոլոր մասնակիցները կրում են գրոսմայստերի տիտղոս: Երեկ տեղի ունեցած առաջին տուրում A խմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովի նկատմամբ։ B խմբում Մանուէլ Պետրոսյանը հաղթեց Ալեքսանդր Ֆիերին, Արամ Հակոբյանը ուժեղ գտնվեց Վիկտոր Միխալևսկուց, իսկ Ավետիք Գրիգորյանը պարտվեց Սթիվեն Զիրկին: |