ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայ շախմատիստները մեկնարկել են «Fall Chess Classic» մրցաշարում
17:35, 11.09.2019 | mamul.am
2554 | 0

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկանարկել է «Fall Chess Classic» միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երկու ենթախմբով:

Գլխավոր` A խմբում, հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։
B մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը:

Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Բոլոր մասնակիցները կրում են գրոսմայստերի տիտղոս:

Երեկ տեղի ունեցած առաջին տուրում A խմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովի նկատմամբ։

B խմբում Մանուէլ Պետրոսյանը հաղթեց Ալեքսանդր Ֆիերին, Արամ Հակոբյանը ուժեղ գտնվեց Վիկտոր Միխալևսկուց, իսկ Ավետիք Գրիգորյանը պարտվեց Սթիվեն Զիրկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր