Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.73, EUR 525.36, RUB 7.42, GBP 596.06
+12 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ողբերգական վթար Արմավիրում. նախնական վարկածով՝ վարորդը կաթվածահար է եղել
18:55, 11.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ Մ-ն մահացել է, իսկ ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 31-ամյա Դանիել Ս-ն և 17-ամյա Դավիթ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարը եղել է այն բանից հետո, երբ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, և հնարավոր է, որ նա վարելու ժամանակ սրտի կաթված է ստացել: Վիրավորներից Դանիել Ս-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուս վիրավոր Դավիթ Ս-ն նրա տղան է։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր