ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ազգային ժողովի դիմացից մեկնարկեց հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթը
20:00, 11.09.2019 | mamul.am
3909 | 0

Ազգային ժողովի դիմացից մեկնարկել է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության:

Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտարարություն էր տեղադրվել երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը ու հայտարարել, որ այդ ուղղությամբ գործադրելու են բոլոր ջանքերը:

«Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- գրված էր նախաձեռնության հայտարարությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր