ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ո՞վ է ազդել կամ վախեցրել, ինչո՞վ են շանտաժում». Լ. Բարսեղյան
23:20, 11.09.2019 | mamul.am
9908 | 1

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ասել է, որ դեմ է Ամուլսարի շահագործման ծրագիրն ապօրինաբար փակելուն։ Ես խիստ համամիտ եմ։ Լավ է, որ սկսեց մտածել փակելու մասին։

Տամ առնվազն երեք հիմք.

1. Իրավական հիմքերը վնասակարության, անկառավարելի ռիսկերի, թերի հիմնավորումների մասով լիքն են փաստաթղթերում, մասնագետները հեշտությամբ մատնացույց կանեն։ Ինքն էլ հասկացավ Էլարդի հետ սկայպի ժանանակ, բացականչեց.-բա ոնց ենք համարել, որ ռիսկերը կառավարելի են (բառացի չեմ հիշում խոսքը, բայց իմաստը դա էր)։ Այդ հիմքերը հերիք են խզելու թույլտվությունը, իսկ հնարավոր դատ-դատաստանի դեպքում թերի ուսումնասիրման ու թույլտվություն տվողների վզին պիտի դրվի բեռը։

Քաղաքական. Իշխանությունը վերջապես գլխի է ընկնում, որ սա ու լիքը բոմբեր սերժիկների ռեժիմի ստեղծագործությունն են, պետական ամենաբարձ մակարդակով քաղաքական գնահատական տալիս ու արձանագրում է այդ զավթումը, դրանից բխող ուղենիշերով։

Բարոյական. Հանրության կամքն ու դիրքորոշումն է դա։ Ես գուցե սխալվում եմ, որպեսզի ոչ ոք իմուքո չանի հանրային կամքը, դա իմանալու համար մարդավարի հանրաքվե պիտի արվի։ Պատշաճ իրազեկմամբ և արդար քվեարկությամբ։ Սակայն առաջին երկու հիմքերը բավական են և հանրաքվեի կարիք չկա, եթե ինքը համոզված է, որ պիտի կասեցվի շահագործումը, ու ուզում է, որ դա օրինական լինի։

Հիմա հարցեր, ուր կորավ Նիկոլի խելքն ու հնարամտությունը, ինչու է պնդում մերժելի ու վնասակար միտքը, ով է ազդել կամ վախեցրել, թե Հայաստանը մեծամեծ վնասներ է կրելու։ Ինչու է հետզհետե զատվում հանրությունից, ինչով են շանտաժում գուցե։ Չեմ պատկերացնում, չգիտեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր