ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ամուլսարի պաշտպանների հետ հանդիպել է Արարատ Միրզոյանը
20:55, 11.09.2019 | mamul.am
5768 | 0

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազգային ժողովի շենքի մոտից մեկնարկել էր Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան: Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Վերջինս ասաց, որ լուրջ քննարկման նպատակով չի եկել, ուղղակի ցանկանում է կանխել նախորդ անգամ տեղի ունեցած քաշքշուկը:

Միրզոյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ համարում է անտեղի, իսկ մտահոգությունների մի մասն էլ կիսում է: «Հանքի շահագործման հետ կապված կան ընթացակարգեր, որոնք պետք է անցնեն՝ որոշում կայացնելու համար»,- ասել է ԱԺ նախագահը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր