«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել 21-ամյա ռուս պաշտպան Վադիմ Կուդինովի հետ: Նրա հասակը 194 սմ է: Վերջին խաղարջանն անցկացրել է ՎՏԲ-ի երիտասարդական միացյալ լիգայում՝ Կազանի «Ունիկս» ակումբի կազմում՝ վաստակելով միջինում 13,4 միավոր և 4,4 անդրադարձ: Բասկետբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մեկ խաղաշրջանով: |