ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նախկին փեսան սպանել է աներոջը
23:15, 11.09.2019 | mamul.am
5185 | 0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ:

Օգոստոսի 30-ին ժամը 22:50-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, Վ. Հարությունյանը:

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Վ. Հարությունյանին՝ պատճառելով նշված վնասվածքները: Նույն օրը կարճ ժամանակում Արարատի ոստիկանները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Հ. Ալթունյանին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր