Թուրքիայի ազգային հավաքականի և «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի կիսապաշտպան Արդա Թուրանը, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնա»-ին, դատապարտվել է 2 տարի 8 ամսվա ազատազրկման։ Նա պատիժը կրում է պայմանական։ Միևնույն ժամանակ նա անմեղ է ճանաչվել սեռական ոտնձգությունների համար մեղադրաքների համար։ Հիշեցնենք, որ Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծել է թուրք երգիչ Բերկայ Շահինին։ Ֆուտբոլիստը նախ ոտնձգություններ է կատարել երգչի կնոջ նկատմամբ, ապա հարձակվել երգչի վրա։ Ծեծկռտուքի արդյունքում Թուրանը կոտրել է Շահինի քիթը։ Երգիչն անհապաղ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Հաջորդ օրը Թուրանը հիվանդանոցում այցելել է երգչին, ներողություն խնդրել նրանից՝ զենքով սպառնալով, որ եթե նա չընդունի դրանք, Արդան ինքնասպան կլինի։ |