ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Շախմատ» առարկայի հետ կապված բազմակողմանի քննարկումներ են նախատեսվում
01:10, 12.09.2019 | mamul.am
3767 | 0

ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաև դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։

Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝

• Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,

• Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,

• Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման և գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը

• Քննարկել շախմատի առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները և թերությունները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր