ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թրամփը հետաձգել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը
10:55, 12.09.2019 | mamul.am
7563 | 0

ԱՄՆ իշխանությունները պայմանավորվել են երկու շաբաթով հետաձգել Չինաստանից ապրանքների վրա տուրքերի ավելացումը: Խոսքը 250 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ապրանքների մասին է, որոնց համար ներկայում գործում է 25% մաքսատուրք, որը պետք է դառնա 30%։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Twitter միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը նշել է, որ նման զիջման է գնացել Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի խնդրանքով՝ կապված այն բանի հետ, որ հոկտեմբերի 1-ին Չինաստանը նշելու է իր հիմնադրման 70-ամյակը։

Նախկինում հայտնի էր դարձել, որ Չինաստանի կառավարությունը սեպտեմբերի 17-ին որոշել է չեղարկել ԱՄՆ-ից և Կանադայից ներմուծվող 16 ապրանքատեսակների 25% հավելյալ տուրքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր