ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ԱԺ հանձնաժողովը կքննարկի «Շախմատ» առարկայի պարտադիր-կամավոր լինելու հարցը
13:05, 12.09.2019 | mamul.am
2650 | 0

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաև դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։
Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝
• Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,
• Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,
• Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման և գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը,
• Քննարկել շախմատ առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները և թերությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր